Բեռնատարը կողաշրջվել է մեքենաների վրա. կա զոհ

Բեռնատարը կողաշրջվել է մեքենաների վրա. կա զոհ

Մարտի 30-ին, ժամը 08:54-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Երասխ բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ բնակավայրի վարչական տարածքում, «HOWO» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա, այնուհետև բախվել մոտակայքում գտնվող չորս տրանսպորտային միջոցի։

Փրկարարները հոսանքազրկել են «HOWO» մակնիշի բեռնատարը, ուղղել, սահմանազատել տարածքը, «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment