Առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով կդառնա վճարովի, նման կարգը սահմանված է իրանական նոր օրենքով: Իրանի պետական հեռարձակող IRIB-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին։
«Անվտանգության ապահովումը և նավերի համար ջրային ուղիով ծառայության մատուցումը կիրականացվի վճարովի հիմունքներով»,- հայտարարել է Բորուջերդին։
Թե երբ կարող են ուժի մեջ մտնել նոր կանոնները, չի հստակեցվում։ Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական արշավի մեկնարկից հետո Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
Առևտրային նավերը բազմիցս ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակումների։ Անարգել անցումը տրամադրվել է բարեկամ երկրների և այն պետությունների նավերին, որոնք պահպանել են չեզոքություն։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը կարող են կոնսորցիում ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի հոսքերը կառավարելու համար, հայտնում է Reuters-ը:
