
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դհոլակիան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ դիվանագիտական ծառայության երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Գերարդուսը կեղծ տվյալներ է ներկայացրել ՌԴ մուտքի թույլտվություն ստանալու ընթացքում՝ այդպիսով խախտելով Ռուսաստանի օրենսդրությունը: Նշվում է, որ նա իրականացրել է «հետախուզական և դիվերսիոն գործունեություն, որը սպառնում էր Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»: Դիվանագետը նաև փորձել է ձեռք բերել «զգայուն տեղեկատվություն տնտեսության ոլորտի վերաբերյալ» ռուս փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Դիվանագետը զրկվել է հավատարմագրումից և պետք է լքի Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում։