Փաշինյանի մասնակցությամբ երեկ Ծաղկազարդ-հարամ միջադեպից հետո ձերբակալված աշակերտները ՁՊՎ-ում են դեռ

Լրագրող Սյոիզի Բադոյանը գրել է.

 

«Փաշինյանի մասնակցությամբ երեկ Ծաղկազարդ-հարամ միջադեպից հետո ձերբակալված աշակերտները ՁՊՎ-ում են դեռ, մեղադրանք դեռեւս առաջադրված չէ, հուսամ դպրոցներից այսօր արձագանքներ կլինեն գերազանց սովորող Մինասյան եղբայրներին բնութագրող եւ նրանց որակների մասին:

 

Բայց ասեմ առողջական խնդիրներ ունեցող եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի մոտ երեկ առողջական վիճակը մի քիչ վատթարացել է, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն օրվա ընթացքում կխոսի լրագրողներիս հետ այդ մասին, իսկ թե ինչ կորոշի օրվա իշխանությւնը` աղոթագիրքը ձեռքներին կանգնած երկու հավատավոր աշակերտների համար` ուղարկել նրանց բանտ, թե թույլ տալ ուսումնառությունն ու արժանապատիվ կեցվածքով երիտասարդ կյանքը վարել, ժամեր անց կհասկանանք:

 

Առայժմ ապավինենք Աստծուն ու սթափ գիտակցությանը»:

Leave a Comment