
Իրաքում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում, և Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) ամերիկյան գլխավոր հյուպատոսությունը հարձակման են ենթարկվել: Այս մասին հայտնում է Shafaq News-ը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հյուպատոսության վրա հարձակված անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցվել է, պատճառված վնասի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նշվում է նաև, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ևս մի քանի անօդաչու թռչող սարք է չեզոքացվել: