Իրանի հարվածից հետո Իսրայելի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել


Միջազգային


Հրդեհ է բռնկվել Իսրայելի հարավում գտնվող քիմիական գործարանում՝ հրթիռի բեկորի ընկնելուց հետո։

Այս մասին հայտարարել է Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Իդիտ Սիլմանը:

Նա նշել է, որ վտանգավոր նյութի արտահոսքի սպառնալիք չի հայտնաբերվել։

«Վտանգավոր նյութի արտահոսքի կամ հանրության համար սպառնալիքի վերաբերյալ որևէ մտահոգություն չի հայտնաբերվել», – հայտարարել է նախարարը։

Սիլմանը նշել է, որ գործակալության մասնագետները զննել են դեպքի վայրը և վերցրել անհրաժեշտ նմուշները:

«Ստուգումների և կրկնակի փորձարկումների արդյունքների հիման վրա որոշում է կայացվել վերաբացել ճանապարհները և վերսկսել բնականոն գործունեությունը», – հավելել է նա։


Leave a Comment