
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ խաղաղության ծրագրի մեծ մասին։
«Նրանք համաձայնել են մեր կետերի մեծ մասի հետ։ Մենք ներկայացրել ենք 15 կետ, և դրանք հիմնականում ընդունվել են: Պատրաստվում ենք պահանջել ևս մի քանի լրացուցիչ բան»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Վաշինգթոնը Թեհրանին է ներկայացրել հակամարտությունը դադարեցնելու 15 կետից բաղկացած ծրագիր։