Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է.
«Իմ նախաձեռնությամբ, արդեն 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներ։
Ակումբները վարում են բուհերի ուսանողները, ովքեր ազատ տիրապետում են անգլերենին և նախապես անցել են համապատասխան վերապատրաստում։
Մասնակցությունը համայնքի երեխաների համար անվճար է, իսկ խմբերում ընդգրկված են տարբեր տարիքի աշակերտներ»։
