
Իսրայելի հարավում գտնվող Նեոտ Հովավ արդյունաբերական գոտում բռնկված հրդեհը գտնվում է վերահսկողության տակ։ Ինչպեսմգրում է BBC-ին, հայտնել է երկրի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Էյալ Կասպին։
Նրա խոսքով՝ տարածքում աշխատում են մեծաթիվ փրկարարական խմբեր, և իրավիճակը կառավարելի է։ Ավելի վաղ հրդեհը գնահատվել էր որպես վտանգավոր նյութերի հետ կապված միջադեպ, ինչը մեծացրել էր ռիսկերը։
Նախնական տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը չեն բացառել, որ հրդեհի պատճառը կարող էին լինել հրթիռի բեկորները։
Միջադեպի լուսանկարներ արդեն հրապարակվել են Իսրայելի հրշեջ ծառայության կողմից։