Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 5 մարդ է զոհվել, ևս երկուսը՝ Գիլանում

Հինգ մարդ զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել են Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Համիր քաղաքի նավամատույցի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է Fars-ը։

Հարձակման հետևանքով վնասվել են երկու նավ և մեկ ավտոմեքենա։

Իր հերթին IRNA-ն հայտնում է Գիլան նահանգի Օսմավանդան գյուղում բնակելի տան վրա օդային հարվածի հետևանքով երկու մարդու զոհվելու մասին։ Այս հարվածից նաև չորս մարդ է վիրավորվել։

Leave a Comment