ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության

ԱՄՆ-ում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի քաղաքականության և Իրանի պատերազմի։ Երկրի տարբեր քաղաքներում տեղի է ունեցել մոտ 3,3 հազար բողոքի միջոցառում, որոնց ընդհանուր մասնակցությունը կազմել է մոտ 8 մլն մարդ, հայտարարել են կազմակերպիչները։

«Ոչ թագավորներին» կարգախոսով խոշոր ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Դալլասում, Ֆիլադելֆիայում և այլ քաղաքներում: Բողոքի ակցիաների նախաձեռնողներն իրենց կայքում գրում են «անօրինական, աղետալի պատերազմի» մասին, որը վտանգի տակ է դնում ամերիկացիներին:

«Սա Ամերիկան է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե թագավորներին նմանակողներին կամ նրանց միլիարդատեր ընկերներին»,- ասվում է հայտարարության մեջ: 

 

Leave a Comment