«Շտապելը սատանայի գործ է». Իրանի հակառակորդները ստիպված են շտապել. Վարդան Ոսկանյան

Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական զենքերը տեխնոլոգիաները և ավելի արդիական սպառազինությունն են։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սակայն Իրանը նույնպես ունի զենքեր, և դրանցից հիմնականը աշխարհագրությունն ու ժամանակն են։ Լայնարձակ աշխարհագրությամբ ռազմական թատերաբեմում երկարատև պատերազմ մղելը, անկասկած, չի եղել ո՛չ ԱՄՆ-ի և ո՛չ էլ Իսրայելի նախնական ռազմավարական ծրագրերում։

Հետևաբար պատերազմի աշխարհագրության և տևողության յուրաքանչյուր ընդլայնում ձեռնտու է Իրանին, ինչ էլ Թեհրանում անում են այս պատերազմի սկզբից ի վեր։

«Շտապելը սատանայի գործ է» իրանական ասույթը լավագույնս է բնորոշում ժամանակի հանդեպ իրանցիների աշխարհայացքային մոտեցումը, իսկ այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել»,- գրել է Վարդան Ոսկանյանը։

https://t.me/vardan_voskanyan/1618

Leave a Comment