Եվրոպայում գրանցվել է անսովոր խոշոր գողություն․ անհետացել է ավելի քան 12 տոննա KitKat շոկոլադ, ինչը կարող է խանութներում պակաս առաջացնել՝ Զատկի նախաշեմին։
Շվեյցարական Nestlé-ը հայտնել է, որ իր նոր արտադրատեսակների՝ ընդհանուր 413,793 միավոր շոկոլադ տեղափոխող բեռնատարը գողացել են Եվրոպայում՝ տեղափոխման ընթացքում։ Բեռը կորել է անցյալ շաբաթ՝ արտադրական և բաշխման կետերի միջև ճանապարհին։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ բեռնատարը դուրս էր եկել Իտալիայի կենտրոնական հատվածում գտնվող գործարանից և Լեհաստան ուղևորման ճանապարհին էլ տեղի է ունեցել գողություն։ Մեքենայի և բեռի գտնվելու վայրը անհայտ է։
Ընկերությունը նաև զգուշացնում է, որ գողացված շոկոլադները կարող են հայտնվել ոչ պաշտոնական վաճառքի շուկաներում եվրոպական երկրներում, ինչն էլ կարող է բարդացնել սպառողների համար իրենց նախընտրած ապրանքը գտնելը Զատկից առաջ։
Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ յուրաքանչյուր շոկոլադի վրա առկա եզակի խմբաքանակի կոդերը հնարավորություն են տալիս հայտնաբերել գողացված ապրանքը։ Համընկնման դեպքում հնարավոր կլինի տեղեկացնել արտադրողին և աջակցել հետաքննությանը։
