«Յոթուկես ամիս գլուխ էին հարթուկում, հիմա քանդում են խաղաղության թեզը»․ Ռոբերտ Քոչարյան

«Յոթուկես ամիս գլուխ էին հարթուկում, հիմա քանդում են խաղաղության թեզը»․ Ռոբերտ Քոչարյան

«Այն կանխատեսումը, որ մենք ունեցել ենք, ամբողջությամբ իրականացավ»,- այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների և հրազդանցիների հետ հանդիպմանը նշել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանում երևի հարթուկն էլ միացնեիր, խալադիլնիկն էլ միացնեիր TRIP-ից էին խոսում․․․ Նախաստորագրվեց «խաղաղության պայմանագիր»՝ նախագահների մասնակցությամբ․․․ Սա անհասկանալի էր: Բայց խաղաղության թեման վերջին 7-8 ամիսների ընթացքում դարձել է թոփ-թեմա։ Մենք ասում էինք երաշխավորված խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, ՔՊ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Թրամփից, մեկ ուրիշից․․․ Երաշխավորված խաղաղություն, նշանակում է միջազգային մեխանիզմների կիրառում՝ Ալիևի կամքից դուրս։ Մեկ շաբաթ է՝ պարզվում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն բոլոր «հարթուկներից» խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերընտրվի։ Սա՞ է խաղաղությունը։ Յոթուկես ամիս իրենք գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ՀՀ ընտրությունների հետ։ Իսկ խաղաղության խախտողը լինելու է Իլհամ Ալիևը։ Սրա՞նք են ձեր փաստարկները։ Սա ի՞նչ խաղաղություն է, որը կապված է ընրությունների արդյունքների հետ։ Յոթուկես ամիս բոլոր «էլեկտրական սարքերից» հնչող խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են ամենօրյա՝ 24-ժամվա ռեժիմով։ Քանդում են, որովհետև հասկացել են, որ ընտրվելը դժվար է և պետք է վախ ներշնչել ժողովրդի մեջ»,- ընդգծել է Քոչարյանը։

Leave a Comment