Իրանի շուրջ էսկալացիան հարված է Հայաստանի լոգիստիկ հնարավորություններին. Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի շրջանակներում վերլուծել է Հայաստանի տնտեսական անվտանգության մարտահրավերները:

Նա անդրադարձել է Իրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտության ազդեցությանը, լոգիստիկ խնդիրներին և առաջարկել տնտեսական զարգացման արմատապես նոր մոդել, որը հիմնված է արժեքի ստեղծման և գիտելիքի արտահանման վրա:

Ըստ Անանյանի՝ Հայաստանի տնտեսական կենսունակությունը կախված է արտաքին աշխարհի հետ կապող երկու հիմնական «արտերիաներից»՝ Վրաստանից և Իրանից: Հարավային ուղղությունը, որն ապահովում է ելք դեպի Բանդար Աբաս նավահանգիստ և Մերձավոր Արևելք, այսօր լուրջ սպառնալիքի տակ է:

Անդրադառնալով «Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծին՝ Անանյանը շեշտել է դրա կարևորությունը` որպես խաղաղության գործոն, սակայն մատնանշել Իրանի մտահոգությունները: Ըստ նրա՝ Թեհրանը ոչ թե մերժում է նախագիծը, այլ իր սահմանների մոտ ամերիկյան հնարավոր ներկայության մեջ վտանգ է տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment