Թուրքիայի Բուրսա քաղաքը կյանքի որակի վարկանիշով 16-րդն է աշխարհում

Հրապարակվել է 2026-ի կյանքի որակի համաշխարհային վարկանային աղյուսակը, որտեղ ընդգրկվել են նաև Թուրքիայի քաղաքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Numbeo» հարթակի տվյալներով՝ կյանքի որակի ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքների ցանկում առաջին հնգյակը կազմել են Նիդեռլանդների քաղաքները՝ Հաագայի գլխավորությամբ։ Ցանկում ներառվել են նաև եվրոպական այլ խոշոր քաղաքներ, ինչպիսիք են՝ Վիեննան, Կոպենհագենը, Մյունխենը և այլն։

Թուրքիայում կյանքի որակի ամենաբարձր ցուցանիշը եղել է Բուրսա քաղաքում, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Նրան հաջորդել են Անթալիան և Իզմիրը, իսկ Անկարան և Ստամբուլն էլ ավելի ցածր վարկանիշ են հավաքել:

Փորձագետների գնահատմամբ՝ վարկանիշի վրա մեծ ազդեցություն են ունեցել բնակարանների գները, կյանքի ծախսերը և տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, որոնց պատճառով էլ մեգապոլիսները զիջել են իր դիրքերը։

Leave a Comment