Լուլուն փորձել է հայ հանրությանը ներկայացնել որպես ՔՊ-ական ժեխ, որը հաշտ ու համերաշխ է Նիկոլի ու Իլհամի համատեղ ջանքերով գոյացրած իրականության հետ՝իրականություն, որից շահում է բացառապես թշնամին: Հայտարարելով, թե ոչ ոք դեռ իրենց առաջ նման հարց չի դրել՝ Լուլուն փորձել է լեգիտիմացնել թե՛ Ղարաբաղյան շարժումը թաղելու Նիկոլի բացահայտ նկրտումները, թե՛ այն կորուստները, որոնք կրել է երկիրը վերջին տարիներին. եթե ոչ ոք Արցախի խնդրի մասին չի բարձրաձայնում, նշանակում է՝ Արցախը ոչ մեկին պետք չէ այս երկում, իսկ եթե այդպես է, ապա ո՞րն է դրա համար պայքարելու իմաստը:
Լուլուները հմտորեն փորձում են քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել հետպատերազմյան ապատիայիի ճիրաններում հայտնված հասարակության որոշակի շերտի մոտ առկա նեգատիվ տրամադրությունները: Այո, գուցե կան հանրային շերտեր, որոնք կողմ չեն արցախի համար պայքարին՝ հաշվի առնելով Նիկոլի պատճառով գոյացած 2020-ի դառը փորձը, սակայն դա չի նշանակում, թե հայ ժողովոդը կամ հայաստանյան բովանդակ հանրությունը պատրաստ է վերջնականապես հրաժարվել ազգային օրակարգից կամ սեփական ինքնության կարևոր բաղադրիչներից՝ անկախ նրանից՝ դա ձեռք է տալիս Լուլուին, թե՝ ոչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: