Փաշինյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան – BlogNews.am



Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։



«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։


Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։


Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment