28.03.2026 | 11:23
Իրանի պատվիրակությունը Թուրքիայի հետ գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի տարածքում. այս մասին հայտնում է «Երևանյան դիտորդ» տելեգրամյան ալիքը։
«Հայաստանի տարածքում, Երևանի մերձակայքում ընթանում են Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների գաղտնի բանակցությունները»,- նշված է հրապարակման մեջ:
Թե ինչի շուրջ են բանակցում Թեհրանը և Անկարան, չի բացահայտվում, սակայն նշված է, որ այդ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Անվտանգության խորհրդի աղբյուրներից է:
ВФокусе Mail-ում հարցված ռուսաստանցի փորձագետները պատմել են, թե Իրանն ու Թուրքիան արդյոք կարո՞ղ էին գաղտնի բանակցություններ վարել Հայաստանում, և եթե այո, ինչի մասին կարող էին խոսել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի Հանրապետությունը սկզբունքորեն տրամադրված է դուրս մնալ Մերձավոր Արևելքում ներկայիս հակամարտությունից: Նրա խոսքով՝ Անկարան մտադիր է ինքնիշխան որոշումներ կայացնել՝ հետևելով սեփական շահերին։
Կասկածելի տեղեկատվություն
Եվրասիական վերլուծական ակումբի տնօրեն Նիկիտա Մենդկովիչը ВФокусе Mail-ի թղթակցի հետ զրույցում կասկածի տակ է դրել վերոնշյալ տեղեկությունը: Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Էրդողանը հայտարարություն էր արել, որ ցանկանում է հնարավորինս հեռու մնալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի հետ կապված հակամարտությունից: Բացի այդ, քաղաքագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանի և Թուրքիայի բարդ հարաբերությունների վրա, ինչի պատճառով տարօրինակ է հենց Հայաստանի Հանրապետությունում գաղտնի բանակցությունների անցկացումը:
Հենց այստեղ նկատենք, որ Հայաստանը և Թուրքիան թեև միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն, սահմանը փակ է, սակայն Նիկոլ հայադավը և իր ոհմակի (չարախմբի) մի շարք անդամներ, որոնք կատարածուի կարգավիճակով բավական սերտ հարաբերություններ ունեն Էրդողանի և Թուրքիայի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հետևաբար եթե թուրքական կողմից Հայաստանում Իրանի պատվիրակների հետ բանակցելու որևէ խնդրանք լիներ, Նիկոլը կամ նիկոլենք չէին մերժի:
Բացի վերոնշյալից, զուտ անվտանգային տեսակետից, հաշվի առնելով Իրանի օդային տարածքում առկա իրավիճակը, ինչպես նաև ավտոմեքենայով մեկնելու դեպքում Թեհրանի և Անկարայի միջև եղած հեռավորությունը և այն ժամանակը, որը կպահանջվեր տեղ հասնելու համար, թե Թուրքիայի, թե Իրանի ներկայացուցիչները կնախընտրեին Հայաստանում հանդիպել, և ոչ թե այցելել միմյանց մայրաքաղաք:
«Ես կհասկանայի Բաքվում բանակցություններ անցկացնելու տարբերակը, որն այժմ կարգավորում է հարաբերությունները Թեհրանի հետ, Ադրբեջանի նախագահի որոշ անզգույշ հայտարարություններից հետո։ Ավելին. նույնիսկ տեղեկություններ են հայտնվում, որ Բաքուն հենց մասնակցում է Իրանին զենք կամ երկակի նշանակության առարկաներ վաճառելուն։
Այդ պատճառով ինձ թվում է, որ գաղտնի բանակցությունների անցկացման մասին հաղորդագրություններն առնվազն բանավիճային են, իսկ, հնարավոր է, դրանցում ինչ-որ բան աղավաղված է»,- ասել է Մենդկովիչը ВФокусе Mail-ին:
Եվս մեկ նկատառում մեր կողմից. նկատի ունենալով Ադրբեջանում ջհուդամասոնական լայն, ազդեցիկ կամ նույնիսկ վճռորոշ ներկայացվածությունը, ինչպես նաև պաշտոնական Իսրայելի մեծ ներկայացվածությունը, կարող ենք եզրակացնել, որ հիշյալ հանդիպումը Բաքվում չէր կազմակերպվի: Դժվար է հավատալ նաև այն տեղեկությանը, թե Բաքուն մասնակցում է Իրանին զենք կամ երկակի նշանակության առարկաներ վաճառելուն: Ճիշտ հակառակը. տեղեկություններ են հրապարակվել, որ Ադրբեջանը և Հունաստանը ներկայիս իրավիճակում դարձել են Իսրայելին առաջին անհրաժեշտության և կենսականորեն կարևոր ապրանքների հիմնական մատակարարները:
Բանակցությունները հնարավորեն
Միջազգային հարցերով ռուսական խորհրդի Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Սերգեյ Բալմասովը կարծում է, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ։
«Հայաստանը տվյալ դեպքում կարող է գնահատվել որպես չեզոք տարածք,- նշել է քաղաքագետը։- Նաև, այսպես ասենք, Հայաստանը նախկինում բավականին հավատարիմ էր Իրանին։ Իսկ եթե, օրինակ, Թուրքիայում նման հանդիպումներ անցկացվեն, ապա դա չափազանց աչքի ընկնող կլինի և կգրավի իսրայելական ու ամերիկյան ուշադրությունը»:
Ազդել Ադրբեջանի վրա և տեղեկություններ ստանալ ԱՄՆ–ից
Բալմասովն ընդգծել է, որ Իրանին ձեռնտու չէ թույլ տալ, որ իր դեմ հանդես եկող կոալիցիան ընդլայնվի:
«Իրանին ձեռնտու է, հաշվի առնելով Էրդողանի հեղինակությունն Ադրբեջանում, թույլ չտալ, որ իսրայելցիները «բույն սարքեն» թուրք դաշնակցի տարածքում,- ասել է քաղաքագետը։- Այդ պատճառով, իմ կարծիքով, այդ բանակցություններում գլխավորը կարող է լինել Ադրբեջանին Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ առճակատման մեջ ներքաշելը թույլ չտալը»:
Նկատի ունենանք, որ Իսրայելն Ադրբեջանում, նաև Արցախի տարածքում արդեն իսկ «բույն» ունի, այսինքն՝ խոսքն այդ «բնի» ընդլայնման և պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Ադրբեջանի ընդգրկման մասին է:
Բալմասովը նաև հավելել է, որ Վաշինգտոնը թուրքական կողմի միջոցով, հնարավոր է, որևէ տեղեկություն է փոխանցում Թեհրանին: Փորձագետը հստակեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այժմ շատ քայլեր կձեռնարկի, որպեսզի մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան այս տարվա աշնանը, դուրս գա այդ ճահիճից:
Նկատենք, սակայն, որ առկա հավաստի տեղեկությունները՝ ամերիկյան զորքի Իրան ցամաքային ներխուժման նախապատրաստության վերաբերյալ, հուշում են ոչ թե պատերազմը դադարեցնելու և ճահճից դուրս գալու, այլ այդ ճահճում ավելի խրվելու Թրամփի մտադրության մասին:
Բացի այդ, դժվար թե Թեհրանը և Անկարան վստահեին Նիկոլին և Նիկոլի իշխանությանը և գաղտնի հանդիպում ունենային մի երկրում, որի Անվտանգության խորհրդի աղբյուրներից հանդիպման վերաբերյալ տեղեկատվության արտահոսք կարող էր լինել տելեգրամյան ալիքին, կամ էլ չէր կարող լինել, չկար որևէ երաշխիք, որ Նիկոլը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կամ մեկ ուրիշն Իրանի և Թուրքիայի պատվիրակության անդամների անվանացանկը չեն փոխանցի ԱՄՆ-ին և Իսրայելին:
Միաժամանակ, եթե գաղտնին ոչ թե հանդիպման փաստը և բանակցությունների մասնակիցների կազմն է, այլ բանակցությունների բովանդակությունը, որի գաղտնիությունը նաև Նիկոլից, նիկոլենցից գաղտնի պահելու հարցում բանակցային կողմերը վստահ են եղել, ապա բացառված չէ, որ հիշյալ հանդիպումն իսկապես եղել է:
Հայաստանի շահերից ելնելով, կնախընտրեմ լռել, թե ինչ նպատակներ կարող էր հետապնդել «Երևանյան դիտորդ» տելեգրամյան ալիքը հիշյալ տեղեկատվության հրապարակմամբ՝ այստեղ Իրանի և Թուրքիայի բանակցային պատվիրակների գաղտնի հանդիպման թե իրական, թե հորինովի լինելու դեպքում:
Արթուր Հովհաննիսյան