Երևանի կենտրոնում փոշու պարունակությունն օդում գերազանցել է նորմերը գրեթե ամբողջ շաբաթ

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունն օդում գերազանցել է նորմերը գրեթե ամբողջ շաբաթ

28 մարտի 2026 – 11:25 AMT

PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մարտի 17-23-ը Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում:

Նոր Նորքում գերազանցել է մարտի 17-ին և 22-ին, Արաբկիրում՝ մարտի 19-ին, մինչդեռ Շենգավիթում նման գերազանցում չի արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի մակարդակը ևս որոշ օրերի անցել է թույլատրելի սահմանները․ Կենտրոնում՝ մարտի 18-ին, Նոր Նորքում՝ մարտի 17-19-ը և 22-ին, Արաբկիրում՝ մարտի 18-ին, իսկ Շենգավիթում՝ մարտի 19-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a Comment