
«Դուք իմ հերոսն եք, դուք փրկել եք մեր հայրենիքը»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց քաղաքացին։ «Ես ՌԴ-ում եմ ապրել։ 2007-ից խոսում են, որ ՀՀ-ն դառնալու է ռազմաբազա, ռուսական ռուբլով։ Դուք ՀՀ-ն փրկել եք»,- նշեց կինը։ «Էս ատելությունը, որ կա․․․լրիվ հեռուստատեսության․․․էնքան են մարդկանց լարում։ Ով ատելություն ա տարածում, թող տուգանվեն, փողոցները մաքրեն»,- շարունակեց նա։ «Պետք է հանդարտվենք, հանդարտ անցնենք այս փուլը»,- նշեց Փաշինյանը։