Երեւանում վրաերթի են ենթարկել տրոլեյբուսի վարորդի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մարտի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ռոման Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդի հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղի սպասարկող տրոլեյբուսի վարորդին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, և վարորդը իջել էր տրոլեյբուսից՝ որպեսզի այն միացնի։ Այդ ժամանակ «BMW»-ն վրաերթի է ենթարկել վարորդին։

Leave a Comment