Սպահանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել • Tribune.am

Սպահանում տեղի ունեցած ուժեղ հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել։ Զոհը Սիմոնյան ազգանունով է։ Տեղեկությունը Թեհրանից փոխանցվել է Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակում է ամենօրյա կապ պահպանել պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում գործող հայկական թեմերի պատասխանատուների հետ։

Թեհրանի թեմի ներկայացուցիչները Հայրապետին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են ինտենսիվ հրթիռակոծությունների։

Leave a Comment