«Անչափահասները կրիմինալ են դարձել», «պիտի հետևողական լինել», «ՆԳՆ-ից գոհ եմ»․ քաղաքացիները գնահատում են ՆԳՆ աշխատանքները

2025թ․-ին 2026-ի նույն ժամանակահատվածի դրությամբ ՀՀ-ում 3,2%-ով նվազել է հանցավորության մակարդակը, վստահեցրել է ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ 2026թ․ կտրվածքով ապօրինի շրջանառությունից հանվել է 768 կգ թմրամիջոց, որը 80%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս հայտարարությունների ֆոնին՝ ՆԳՆ-ից Armenia Today-ին մարտի 26-ին հաղորդել են, որ ոստիկանները խուզարկություններ են իրականացրել մայրաքաղաքի 20 հասցեում: Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են գնահատում ՆԳՆ աշխատանքը: Հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք հանցագործությունների աճ, այլ ոչ թե նվազում են նկատել հատկապես անչափահասների շրջանում։ «Հանցագործությունների զգալի աճ է նկատվում հանրապետությունում։ Մանավանդ անչափահասների շրջանում դանակահարության դեպքեր ենք լսում, որ անհանգստացնում են», – ասել է քաղաքացիներից մեկը: Որոշ քաղաքացիներ հիմա ավելի դրական են գնահատում ՆԳՆ աշխատանքները, քան նախկինում։ «Հիմա աշխատանքներ արվում են, ես դժգոհ չեմ», – նշել է հարցման մեկ այլ մասնակից: Նախընտրական և հետընտրական շրջանում ՆԳՆ-ից և առհասարակ գործող կառավարությունից քաղաքացիների ակնկալիքները տարբեր են։ «Հիմա ոչ մի ակնկալիք չի իրականանում, այս իշխանություններից այդքան էլ շատ ակնկալիքներ չունեմ», – ասել է քաղաքացիներից մյուսը: Ոմանք էլ դրական արդյունքի հասնելու համար պատասխանատու են համարում ոչ միայն ղեկավարությանը: «Կարծում եմ՝ և՛ ծնողները, և՛ պետությունը ավելի հետևողական պետք է լինեն»,  շեշտել է հարցման մասնակիցների մեկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment