ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը համացանցային գրառմամբ տեղեկացնում է. «Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ինձ շնորհվեց Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:

Շքանշանն ինձ հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով իմ մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»։