
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այս հուզիչ կադրերում՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի ծովափնյա մի վայրում իրանցի աղջնակն անխռով ճոճվում է ճոճանակի վրա, այն դեպքում, երբ քիչ հեռու՝ թշնամական օդային հարվածների հետևանքով բարձրացող թանձր ծուխն է։
Հազարամյակների պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ Իրանը հնարավոր է եղել նույնիսկ գրավել, բայց հաղթել այս հինավուրց ազգին՝ անհնարին է»։
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան