ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը դատարանը մերժեց

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ նշելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումներն ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ։

Քիչ առաջ Վարչական դատարանը հրապարակեց վճիռը։

Դատավոր Լիլիթ Սադոյանը մերժեց «Տաշիր Կապիտալի» հայցը՝ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման որոշման դեմ։

Leave a Comment