«Արժանապատիվը» – BlogNews.am

Նիկոլը հայտարարել է, թե ընդդիմությունն ուզում է «անարժանապատիվ վասալությունը» հաղթահարած, արժանապատիվ դիրքում հայտնված Հայաստանը վերադարձնել իր նախկին՝ անարժանապատիվ վասալի կարգավիճակին: «Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է»,-վերջում փիլիսոփայել է Նիկոլը:

Հարց է ծագում՝ երբ պատերազմից հետո մի քանի տարի կամ նախքան պատերազմը Նիկոլը Պուտինի կոշիկներն էր լիզում, ինչպիսի՞ սուբորդինացիա էր այդ ժամանակ գործում: «Իմնիմինմիմի»-ն մոռացել է երևի, իրեն Չերչիլ է զգում…

Նիկոլը, փորձելով կոծկել իր ստորացվածությունը, ընդամենը նենգափոխել է հասկացությունները. ներկայիս գործընթացը ոչ թե խաղաղություն է, այլ անվերջանալի կապիտուլյացիոն իրականություն, այսինքն՝ անարժանապատվություն, որ հետևանք է պետական իմունիտետի չգոյության. Նիկոլն է այն քամուն տվել, երկիրը «տրյապկա» շինել: Որտեղ գնում, այնտեղ Իլհամին շնորհակալություն է հայտնում, տեսնելիս էլ՝ ոտքերը լիզում: Դա՞ է արժանապատիվ խաղաղությունը, թե՞ հենց թուրքի սապոգ լիզելն է Նիկոլին «կայֆ տալիս», թլպատված տղամարդկանց հանդեպ, երևում է, անտարբեր չէ Հակոբյան Աննայից լքված արարածը…

Քանի դեռ ՔՊ-ն է Հայաստանում իշխանություն, իսկ Նիկոլը՝ դրա ղեկավարը, «արժանապատվություն» եզրը կարող ենք ջնջել մեր նորմատիվ լեքսիկոնից. թող դրա կիրառումը մնա բացառապես Նիկոլի բացառիկ մենաշնորհը, ինքն ասի, ինքն էլ լսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment