27 մարտի 2026 – 17:06 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ 6 ֆինանսական կառույցների միջև ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ տեխնոլոգիական խոշոր նախագծի ֆինանսավորման նպատակով, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար Firebird AI ընկերությանը տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։
Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը բացման խոսքում նշել եմ, որ սա ուղիղ ներդրում է ոչ միայն «Firebird AI» ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։
«Այս նախագիծը գալիս է կյանքի կոչելու 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական հուշագիրը՝ շնորհիվ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների շնորհիվ։
Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված ամերիկյան «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա»,-գրել է ԲՏԱ նախարարը։
Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում կառուցվող տվյալների կենտրոնը դառնալու է տարածաշրջանում ամենահզորը։