Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպով նախաձեռնվել է քրվարույթ․ Մարգարյանին վերագրվում է խուլիգանություն

Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպով նախաձեռնվել է քրվարույթ․ Մարգարյանին վերագրվում է խուլիգանություն

27 մարտի 2026 – 17:38 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի վեճից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով իրականացրել է խուլիգանական գործողություններ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,– նշել են ՔԿ–ից, հայտնում է Sputnik Արմենիան:

Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Կատարվում է նախաքննություն:

Ըստ լրատվամիջոցների` մարտի 27-ին խուզարկություն է իրականացվել Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Արսեն Վարդանյանի և Միքայել Մարգարյանի տներում։

Մարտի 26–ին Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել, Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Leave a Comment