«Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում». Լիա Սարգսյան

«Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում
«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում քաղաքացիներից՝ ոստիկանության աշխատակիցները զանգահարում են բնակարաններ և հետաքրքրվում՝ տվյալ հասցեում քանի մարդ է բնակվում, ովքեր են, ինչ տարիքի են, ինչպես նաև՝ արդյո՞ք կան գրանցված անձինք, որոնք փաստացի չեն բնակվում այնտեղ։
Արմավիրի մարզից Նարինեն պատմում է, որ իրեն զանգահարած անձը ներկայացել է որպես «թաղային» և մանրամասն հարցեր է տվել ընտանիքի կազմի վերաբերյալ․
«Հարցնում էր՝ ում հետ եմ ապրում, ով է գրանցված, բայց այստեղ չի ապրում։ Ասում էր՝ իր անվան դիմաց «պտիչկա» են դնում։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա կարող է կապ ունենալ ընտրությունների հետ»։
Իրավապահ մարմինների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին նորություն չէ։ Հատկապես գյուղական բնակավայրերում ոստիկանության աշխատակիցների զանգերը կամ գնալ-գալը հոգեբանական ազդեցություն է թողնում ընտրողի գիտակցության վրա։ Բացի այդ, քաղաքացիների տվյալների հավաքագրումը կարող է օգտագործվել ընտրությունների ժամանակ՝ հասկանալու, թե կոնկրետ հասցեներում որքան ընտրող կա և ինչպիսի ազդեցություն կարելի է գործադրել նրանց վրա»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան

Leave a Comment