Ռուսաստանը չի հրաժարվել զարգացնել և վերականգնել հարաբերությունները Եվրոպայի երկրների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցությունը։
«Մենք երբեք չենք հրաժարվել այդ հարաբերությունների զարգացումից, այդ հարաբերությունների վերականգնումից», – ասել Է Պուտինը:
Նա զեկույցի համար խոսքը փոխանցել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որպեսզի վերջինս համապատասխան գնահատականներ տա և կիսվի նկատառումներով, թե ինչպես է հետագայում աշխատելու եվրոպական ուղղությամբ։
