Հետաքրքիր է՝ Քըլըի կրտսեր պարտնյորին Թուրքիայում չե՞ն սովորեցրել, որ պետությունների իրական մտադրությունները հաճախ գնահատվում են ոչ թե դիվանագիտական հայտարարություններով, այլ տեղում իրականացվող գործնական քայլերով: Երբ համադրում ենք Բաքվի՝ խաղաղության մասին նմանօրինակ հայտարարություններն իրականացվող պետական քաղաքականության հետ, ապա նկատվում է բավական խորը հակասություն, ինչը թույլ է տալիս Իլհամի՝ «Լամա Ռուբոյի» ականջին հաճելի հայտարարությունները որակել որպես դիվանագիտական խաբեություն. գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ տեղի ունեցող տեռորը, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների ինստիտուցիոնալիզացումը, երբ ամենաբարձր մակարդակով իրականացվում է հակահայկական քարոզչություն, ու Սյունքիը հռչակվում է այսպես կոչված Արևմտյան Զանգեզուր, դրա տեղանունների մասին էլ՝ ինչ-որ բառարաններ հրապարակվում, խոսում են այն մասին, որ խաբում է ոչ միայն Իլհամը, այլև թուրք Քըլըչի պուճուրը. խաղաղությունը պատրանք է, իսկ Իրանի շուրջ տեղի ունեցողի ֆոնին այն, առհասարակ, քարոզչական փուչիկ է, որի բուն նպատակը Նիկոլին վերարտադրելն է: Հենց որ դա տեղի ուենցավ, Ադրբեջանը գրոհելու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: