Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի լիարժեք բացահայտման համար: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերջերս տեղի ունեցած վերացումը, ինչը հեռանկարներ է բացում տարածաշրջանի պոտենցիալի լիարժեք բացահայտման համար՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին»,-ասել է փոխվարչապետը: