Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Հորմուզի նեղուցում «թշնամական նավերն» արգելափակելու օրինական իրավունքի մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Արաղչիի խոսքով՝ Հորմուզի նեղուցում ներկայիս իրավիճակն «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայել-խմբ.) կողմից օրենքի խախտման ու ագրեսիայի ուղղակի արդյունք է»:
Նախարարը նշել է, որ թշնամիներին և նրանց դաշնակիցներին պատկանող կամ նրանց հետ կապված նավերի տեղաշարժը կանխելը Իրանի՝ որպես ափամերձ պետության օրինական իրավունքն է:
Արաղչին ընդգծել է, որ Իրանի իրավասու մարմինները, գիտակցելով նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման համար իրենց պատասխանատվությունը, «անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել»:
Նախարարը մարտի 26-ին հայտնել էր, որ Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, անցնել Հորմուզի նեղուցով: Bloomberg-ը և Lloyd’s List-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Իրանը վճար է սահմանել նեղուցով անցնելու համար։
