«Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի ամբուլատորիաներին. կփակվեն. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. ««Ապագան>> կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին։

2024 թվականին չիրականացված ծրագիրը՝ (որը ժամանակին կանգնեցվեց նաև հանրային ճնշման և մեր պայքարի արդյունքում), այսօր նորից է վերադարձել՝ նույն տրամաբանությամբ, նույն վտանգներով։

e-draft համակարգում շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝

30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա ընդամենը 9-ը։

Հիմնավորումը՞

Պարզ ու ցնցող․

«Կառավարման, վերահսկողության, դեղորայքի ապահովման և որակյալ ծառայությունների կազմակերպման խնդիրներ կան»

Թարգմանեմ պարզ լեզվով՝

չենք կարողանում կառավարել → ուրեմն փակենք։

Սա առողջապահական բարեփոխում չէ։

Սա համակարգի ձախողման օրինականացում է։

Իսկ հետևանքը՞

ՀԵՏԵՎԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ Է ԳՅՈՒՂԱՑԻՆ․․

Սա «ապագա» չէ։

Սա կենտրոնացման անվան տակ գյուղական առողջապահության փլուզում է։

Հ․Գ․ Չեք կարողանում կառավարել՝ քանդում եք. սա է ձեր «ԱՊԱԳԱՆ»։

Leave a Comment