Երեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը. Տիգրան Ավինյան

Երեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը, որը Երևանում համախմբել է տարբեր երկրներից ժամանած երաժիշտների։

Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ համագործակցությամբ և կշարունակվի մինչև ապրիլի 4-ը։

Ուրախ եմ, որ փառատոնի բացումը վստահված էր «Երևան» երիտասարդական նվագախմբի մեր երեխաներին։

Մեզ համար կարևոր է, որ Երևանում մշակույթը լինի մարդկանց կյանքում հաճախակի հանդիպող, սպասված ու գեղեցիկ իրադարձություն»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment