Սյունիքում գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, տեղումների ինտենսիվությունը պահպանվում է․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրել է, որ տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար»,– նշել է մարզպետը Facebook–յան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։
Մարզպետը քաղաքացիներին հորդորում է հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։
Նախօրեին Փրկարար ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ զգուշացնելով որոշ մարզերում հեղեղավտանգի մասին։