ԵԱՏՄ երկրները ԱԲ–ի պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն




 

Sputnik. Առաջարկվում է արհեստական բանականության հենքի վրա բեռների հոսքի համակարգման հարթակ ստեղծել, որը կկրճատի բեռների առաքման ժամանակը և բիզնեսի ծախսերը։


 


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները արհեստական բանականության պատասխանատու օգտագործման վերաբերյալ հայտարարություն կստորագրեն մայիսին։Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի բացման ժամանակ։


 


Նա նաև ընթերցել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ուղերձը, որում արհեստական բանականության զարգացումը նշվում է որպես միության առաջնահերթություններից մեկը։ Խոսքը արհեստական բանականության ներդրումն է մաքսային, լոգիստիկ և արդյունաբերության ոլորտներում։


 


Առաջարկվում է արհեստական բանականության հենքի վրա բեռների հոսքի համակարգման հարթակ ստեղծել, որը կկրճատի բեռների առաքման ժամանակը և բիզնեսի ծախսերը, կբարձրացնի եվրասիական տրանսպորտային միջանցքների մրցունակությունը։ Առաջարկվում է նաև անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողությունը ամբողջությամբ տեղափոխել էլեկտրոնային ձևաչափի։


 


Բեկտենովը նշել է, որ չնայած աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակին` միությունը շարունակում է շարժվել դեպի իր հիմնական նպատակներ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող միասնական շուկայի ձևավորում։


Նրա խոսքով` ԵԱՏՄ-ն նպաստում է նաև ազգային տնտեսությունների տեխնոլոգիական թարմացմանը, արդյունաբերական համագործակցության զարգացմանը և անդամ երկրների դիրքերի ամրապնդմանը համաշխարհային շուկաներում։


 


Հեռանկարային ուղղությունների թվում նշվել են արաբական աշխարհի, Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի երկրները, ինչպես նաև տարածաշրջանային միավորումների հետ համագործակցությունը։


 


Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը անցկացվում է մարտի 26-27-ը։ Երեկ նեղ կազմով նիստ է կայացել՝ առանց դիտորդ պետությունների մասնակցության։


 


 


Leave a Comment