Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է



Panorama.am-ը գրում է․


ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով դեպքերի շաբաթական վերլուծության համաձայն` 2026թ.-ի 12-րդ շաբաթվա ընթացքում (16.03.2026թ.-22.03.2026թ.) ծանր սուր շնչառական վարակներով (ԾՍՇՎ) հոսպիտալացվածների թիվը շարունակվում է աճել, նոր դեպքերի թիվը կազմել է 90, որը 4%-ով ավելացել է նախորդ շաբաթվա դեպքերի համեմատ:


«Հերացի» կենտրոնից նշում են, որ ԾՍՇՎ-ով նոր դեպքերը կազմել են ընդհանուր հոսպիտալացվածների 7%-ը: Տարիքային խմբերում դեպքերի բաշխման վերլուծությունը վկայում է, որ ընդհանուր դեպքերը կրկին բաշխվել են երկու տարիքային խմբերում` 0-4 և 5-14 տարեկաններ: Հարկ է նշել, որ դեպքերը գերակշռել են (60%) 0-4 տարեկանների խմբում` ինչը 20%-ով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատ: Այս տարիքաին խմբի հեսպիտալացվածներից 5-ը եղել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 5-14 տարեկանների խմբում դեպքերը կազմել են 40%:

Նշված ժամանակահատվածում գրիպի նկատմամբ հետազոտված նոր ԾՍՇՎ դեպքերի թիվը կազմել է 4: ԾՍՇՎ-ով հոսպիտալացվածների շրջանում մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment