Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տանձավետ-Աղվանի ավտոճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ մերկասառույց է, ինչի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել և ստեղծվել է խցանում։
SHAMSHYAN.com ահազանգած վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում՝ ասելով, որ 1.5 ժամից ավելի է կանգնած են և ճանշինի կողմից ոչ մի տեխնիկա չկա, որ ձյունը մաքրեն, ապա կատարեն աղ ու ավազի խառնուրդով ճանապարհի մշակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: