Մարտի 27-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 10-12 աստիճան, երեկոյան՝ 8-10 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 5-9 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 7-10 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 8-10 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 10-12 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 10-13 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 4-6 աստիճանի։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-6 աստիճան։ Yandex.com-ի տվյալներով` Արցախում կանխատեսվում 9 աստիճան։
