ՀՀ ՊՆ-ից Armenia Today-ին հաստատել են Վարդենիսում 3 զինծառայողների մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունը։
Այսօր ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ Վարդենիսում դանակահարված 3 զինծառայողներ են հոսպիտալացվել։
«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- մանրամասնել են ՊՆ-ից
Ըստ գերատեսչության մամուլի խոսնակի՝ նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։
Ավելի ուշ ՔԿ-ից հայտնել են, որ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի ողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Թարմացվել է 20։06-ին։
