Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր․ Պապիկյան


Քաղաքականություն


Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 26-ին հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։ Հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար  Սուրեն Պապիկյանը։

«Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել ենք նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»։


Leave a Comment