Իսրայելից 8 քաղաքացի է վերադարձել Հայաստան

Իսրայելից 8 քաղաքացի է վերադարձել Հայաստան

26 մարտի 2026 – 18:57 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի, որոնցից 8-ը վերադարձել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Մարտի 25-ին դեսպանության կողմից կազմակերպված հատուկ ավտոբուսային տեղափոխմամբ 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք, որտեղից նրանք շարունակել են ուղին դեպի Երևան՝ օդային ուղիղ չվերթով։

Երկու ՀՀ քաղաքացի էլ հայտնել է, որ Հայաստան կվերադառնա ավելի ուշ՝ իրենց պայմանագրային պարտավորությունները ավարտելուց հետո։

«Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ Էլ-Շեյխի միջազգային օդակայան՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն: Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով մեկնել են Հայաստան»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ:

Leave a Comment