ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններին։
Թրամփն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Իրանցի բանակցողները շատ տարբեր են և տարօրինակ։ Նրանք աղաչում են մեզ գործարք կնքել, ինչը նրանք պետք է անեն, քանի որ նրանց ռազմական ներուժը լիովին ոչնչացվել է, և նրանք վերականգնվելու ոչ մի հնարավորություն չունեն, սակայն հրապարակավ պնդում են, որ միայն «քննարկում են մեր առաջարկը։ Դա սխալ է»,- գրել է Թրամփը:
Թրամփը շեշտել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ լուրջ վերաբերվի բանակցություններին, քանի դեռ շատ ուշ չէ, քանի որ դրանից հետո այլևս հետդարձի ճանապարհ չի լինի և ամեն ինչ վատ կավարտվի: