Իսրայելը ամբողջ ուժով հարվածում է Իրանին․ Նեթանյահու

Իսրայելը շարունակում է ամբողջ ուժով հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին, ըստ The Times of Israel-ի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ գործողությունները շարունակվում են, իսկ դրանց շրջանակում ոչնչացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։ 

«Նրա ձեռքերը բազմաթիվ մարդկանց արյամբ են ներկված»,- ասել է Նեթանյահուն։

Նեթանյահուն այդ գործողությունը ներկայացրել է որպես ԱՄՆ-ի և Իսրայելի համագործակցության օրինակ։

Ավելի վաղ իսրայելական կողմը բազմիցս հայտարարել էր, որ շարունակելու է Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես անվտանգության ապահովման միջոց։ 

Leave a Comment