Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ հակամարտությունը շեղում է իրեն այլ հարցերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը շեղում է իրեն այլ կարևոր հարցերից, և որ նա կցանկանար կենտրոնանալ մեկ այլ բարդ խնդրի լուծման վրա, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ինչպես նշում է թերթը, արտաքին քաղաքական դաշնակիցների հետ զրույցներում Թրամփի ուշադրությունը երբեմն տեղափոխվում էր այլ թեմաների վրա, այդ թվում՝ առաջիկա միջանկյալ ընտրությունների, օդանավակայաններում ներգաղթային սպաներ տեղակայելու նրա որոշման և Կոնգրեսում քվեարկության կանոնները խստացնող օրենքների ընդունման ռազմավարությունների վրա։

«Աղբյուրներից մեկի համաձայն՝ Թրամփն իր գործընկերոջն ասել է, որ պատերազմը (Իրանի հետ հակամարտությունը – խմբ.) շեղում է իրեն այլ առաջնահերթություններից»,- գրում է պարբերականը:

Թրամփի հետ վերջերս զրուցած աղբյուրը թերթին հայտնել է, որ ԱՄՆ նախագահը, կարծես թե, պատրաստ է անցնել իր հաջորդ բարդ առաջադրանքին: Սակայն, աղբյուրը նշել է, որ Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ:

Leave a Comment