Մարտի 8-ին Լոս Անջելեսի Բեվերլի Քրեստ թաղամասում ամերիկացի երգչուհի Ռիահաննայի տան վրա կրակ է արձակել 35-ամյա Իվաննա Լիսետ Օրտիզը, որը հերքում է բոլոր մեղադրանքները, որոնք վերաբերում են սպանության փորձին, կիսաավտոմատ հրազենով հարձակմանը, բնակելի շինության և մեքենայի վրա կրակոցներին։Տանը այդ պահին եղել են Ռիհաննան, նրա գործընկերը՝ A$AP Rocky-ն, և երեխաները։
Ըստ դատախազի՝ կրակոցների ժամանակ, բազմաթիվ կյանքեր են վտանգվել։ Ոստիկանությունը հայտնաբերել է Օրտիզին մեքենայում՝ հրացանով և զինամթերքով։ Տան մուտքի դարպասները կրակոցներից վնասվել են, սակայն որևէ մեկը չի տուժել։ Օրտիզը կալանքի տակ է 1.875 միլիոն դոլար գրավի դիմաց և չպետք է որևէ շփում ունենա Ռիհաննայի հետ։ Դատական նախնական նիստը նշանակված է ապրիլի 8-ին։
