Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը կերկարաձգվի մինչև 2026 թվականի հունիս։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստում։
Որոշմամբ շահառու են 20 ընտանիք, որոնց համար 2026 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար ֆինանսական աջակցությունը կազմելու է 18 մլն դրամ։
Աջակցությունը գործում է 2020 թվականի դեկտեմբերի 10-ից։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է ամսական 300 հազար դրամի չափով աջակցություն։ Աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև անհայտ կորած զինծառայողը դատական կարգով «անհայտ բացակայող» ճանաչվի: